Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Իսրայելը հարված է հասցրել Իրանին՝ ի պատասխան ապրիլի 13-ի հարձակման: Իսրայելական հարվածի թիրախը եղել է Սպահանի ռազմաօդային բազան:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ խոցել են մի քանի անօդաչու թռչող սարք, և հերքել են Իսրայելի կողմից երկրի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքի շրջանում պայթյունների և տարբեր շրջաններում ՀՕՊ-ի աշխատանքի մասին:
«Մի քանի անօդաչու թռչող սարք հաջողությամբ խոցվել է երկրի հակաօդային պաշտպանության կողմից, հրթիռային հարձակման մասին տեղեկություններ դեռ չկան»,- X-ի միկրոբլոգում գրել է իրանական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Հոսեյն Դալիրիանը:
Ավելի վաղ «CBS news» և «ABC news» հեռուստաալիքները, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ: Սպիտակ տունը և Պենտագոնը դա չեն մեկնաբանել։
Հիշեցնենք՝ Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել էին, որ կարող են պատասխան հարված հասցնել այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին Իրանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ: Գրեթե բոլորը խոցվել են։
Add new comment