Submitted by detq-editor on
Մեկնարկում է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը

Մեկնարկել է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում փետրվարի 10-12-ը անցկացվում է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը:

Մրցմանը մասնակցում է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցների շուրջ 80 մարզիկ:

Առաջնությունն անցկացվում է առանց տարիքային սահմանափակման: Հաղթողներն ու մրցանակակիրները կստանան հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կարժանանան դրամական պարգևի:

Հայաստանի առաջնության ավարտից հետո հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում: Մարտի 12-ին հրաձիգները կմեկնեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլին, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Add new comment