Submitted by G.Avetisyan on
54132

Տավուշի «դելիմիտացվող» հատվածում ադրբեջանական սահմանապահների «տեղակայման» մասին

Լրագրող Դավիթ Գալստյանը, անդրադառնալով Տավուշում սահմանազատման խնդրին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ իշխանությունները պնդում են, որ «սահմանը հանձվելու ա սահմանապահներին, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք ա փոխվի» /// «չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, որը ինքնին անվտանգային ռիսկերի նվազեցում է» ու նման բաներ... 

Ուրեմն՝

* Նշված հատվածում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերը տեղակայվել են դեռ 2018 թ։ 
* Ադրբեջանի դեպքում սահմանապահները ԶՈւ մաս են կազմում ու լավ զինված են (2-րդ բանակն ա)։ Չէ, որ կանգնած են մեր ԶՈՒ դիմաց։ 
* ԱՊՍԾ ստորաբաժանումները մասնակցել են 44-օրյա պատերազմին, Արցախի հարավում (Հադրութի ու Քաշաթաղի շրջանում)։ 
* (Իմ ունեցած տվյլաներով) հենց իրանց սահմանապահներն են առաջինը ներխուժել ՀՀ (խորհրդային սահմաններով) տարածք 2021 թ. գարնանը, Ներքին Հանդի հատվածում։ 
* 2021-2022 թթ. իրանք դիրքային  առաջխաղացումներով  օկուպացրել են մոտ 9-10 քռ կմ ՀՀ տարածք։ 
* 2022 սեպտեմբերին հարձակվել են նույն հատվածում՝ օկուպացիայի ծավալները հասցնելով մինչև 23-24 քռ կմ։ (քարտեզ)
* Իրանք են զրկել Ներքին Հանդը հողերից, խմելու ջրից, գերեզմանից ու տարրական անվտանգությունից։
* ԱՊՍԾ-ն ա հարձակվել Ներքին Հանդի հայկական դիրքի վրա 2024 փետրվարին (4 զոհ)։ (քարտեզ)
N.B. Քարտեզի վրա ներկա օկուպացված հատվածը նշած ա կարմիրով։
Մեր հարձակման ենթարկված դիրքը կանաչով ա նշած (ARM)։
Զանավեսկա»: 

 

Add new comment