Submitted by detq-editor on
Ուկրաինան դիմել է Նիդեռլանդներին «F-16» կործանիչների մատակարարման համար

Ուկրաինան դիմել է Նիդեռլանդներին «F-16» կործանիչների մատակարարման համար

Ուկրաինան դիմել է Նիդեռլանդներին «F-16» կործանիչների մատակարարման համար։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների Թագավորության պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը։

 

Պաշտոնյան շեշտել է, որ Ուկրաինային կործանիչների մատակարարման խնդրանքը կատարելը հեշտ չէ։

 

«Ուկրաինան իսկապես խնդրել է մեզ օգնել կործանիչների մատակարարման հարցում։ Բայց այս խնդրանքը հեշտ չէ կատարել։ Եվ մենք պետք է լրջորեն մտածենք հետևանքների մասին, սա չի կարող լինել հենց այնպես, մեկ գիշերում։ Մենք պետք է անկեղծ լինենք այդ հարցում»,- ասել է Օլոնգրենը։

 

Վերջինս հայտնել է, որ նախևառաջ ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ կլինի վերապատրաստում անցնել կործանիչների կառավարման ոլորտում: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն պետք է թույլտվություն տա, քանի որ հենց նա է այդ կործանիչների արտադրողը։

 

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը չի բացառել, որ ապագայում Ուկրաինան կդառնա այն երկրներից մեկը, որտեղ կկիրառվեն «F-16»-երը։ «Երկիրն այլևս երբեք չի կարողանա գնել ռուսական կործանիչներ, ինչպես դա արել է նախկինում», - եզրափակել է նա։

Add new comment