Ալմա-Աթայի հռչակագրին կից որևէ քարտեզ գոյություն չունի. Ադրբեջանը չի համաձայնելու կոնկրետ քարտեզով սահմանազատման
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Արդեն քանի օր է՝ իշխանական ամբողջ քարզչամեքենան փորձում է համոզել հայ հանրությանը, որ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց՝ իբր ինչ֊որ քարտեզների հիման վրա։
Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Տավուշի համայնքապետերի հետ ունեցած հանդիպումից ակնհայտ է դառնում, որ որևէ քարտեզի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը չունեն կոմպրոմիս, իսկ շարունակ մեջբերվող Ալմա֊Աթայի հռչակագրին կից որևէ քարտեզ գոյություն չունի։ Այդ հռչակագիրը կրում է դեկլարատիվ բնույթ, իսկ դրան կից քարտեզներ չկան։
Պարզ իրողություն է, որ Ադրբեջանը չի համաձայնելու կոնկրետ քարտեզով սահմանազատմանը կամ առհասարակ՝ սահմանազատմանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս գործընթացը որևէ առընչություն չունի սահմանազատման հետ։
Սա միակողմանի զիջման քաղաքականություն է, որի հետևանքով ոչ միայն չի կանխվելու պատերազմը, այլև այդ պատերազմը Ադրբեջանը սկսելու է իր համար շատ ավելի շահավետ դիրքային պայմաններից»։
Add new comment