Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով համաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով համաժողովին։
«Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի։ Նրանք (հայերը - խմբ.) համաձայնվել են, որ այն չպետք է ներառվի խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- նշել է Բաքվի բռնապետը։
Ալիևը հավելել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հստակ դիրքորոշում ունեն՝ երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթանան. խոսքը Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին է։
«Սա մեր դիրքորոշումն է, և սա նաև Թուրքիայի նախագահի դիրքորոշումն է»,- ընդգծել է նա։
Add new comment