սՎ

Զիջում ենք ոչ միայն բուն խրամատավորված ու ամրացված դիրքը, այլև ադրբեջանական բանակին կանգնացնելու ունակ հայոց բանակը փոխարինում ենք պահակներով. Գեղամյան

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Նկարներից առաջինում Ադրբեջանի սահմանապահ զորքերն են։ Դրանք լիարժեք բանակային զորամիավորում են՝ իրական մարտեր մղելու համար համապատասխան զենքով։

Երկրորդ նկարում՝ ՀՀ սահմանապահ զորքերն են, որոնք ունեն բացառապես պահակային գործառույթ, այսինքն՝ ունակ չեն մարտ վարել։

Տավուշում ու ամբողջ ռազմաճակատի գծի երկայնքով ՀՀ դե-ֆակտո իշխանությունները թուրքերին խոստացել են կանգնացել ռազմական գործողություններ մղելուն անընդունակ ուժեր, մինչդեռ Ադրբեջանը այնտեղ շարունակելու է պահել լիարժեք բանակ՝ «սահմանապահ» անվան տակ։

Փաստորեն, զիջում ենք ոչ միայն բուն խրամատավորված ու ամրացված դիրքը, այլև ադրբեջանական բանակին կանգնացնելու ունակ հայոց բանակը փոխարինում ենք պահակներով»։

Image removed.Image removed.

 

 

Add new comment