Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի. Էլչին Էմիրբեյով
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։
«Ազգային օրենսդրության, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվեն, քանի որ դրա՝ ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Տավուշի շրջանի չորս գյուղերը Բաքվին վերադարձնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանն անդրադառնալով` Էմիրբեյովն ընդգծել է. «Դա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք խնդիրները ինքնուրույնաբար լուծել»։
Նրա համոզմամբ՝ «Ադրբեջանը և Հայաստանն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը»։
Add new comment