Թուրքիայի պաշտպանության և ԱԳ նախարարությունները Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումներ են արել՝ ոգեկոչելով թուրքերի հիշատակը
Թուրքիան պետական ամենաբարձր մակարդակով շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի արտաքին, ինչպես նաև պաշտպանական գերատեսչությունները հրապարակումներ են արել, որտեղ ոչ միայն ժխտել են Ցեղասպանության փաստը, այլև շարունակելով իրենց որդեգրած կեղծ տեսությունները` ոգեկոչել են «հայերի կողմից սպանված թուրքերի ոգիները»։
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի ՊՆ հայտարարությունը.
«Ոգեկոչում ենք այսպես կոչված «Հայոց ցեղասպանություն» կոչվող իրադարձություններին հայերի կողմից սպանված անմեղ ու անպաշտպան թուրքերին»։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը.
«Մենք մերժում ենք միակողմանի հայտարարությունները, որոնք արվում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ արմատական շրջանակների հաճոյանալու նպատակով։
Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները օրինական քննարկման առարկա են։
Պատմության վերաբերյալ այս կանխակալ և կողմնակալ հայտարարությունները ոչ միայն վնասում են երկու երկրների միջև հաշտեցման ջանքերին, այլև խրախուսում են արմատական խմբերին, որոնք հակված են ատելության հանցագործություններ կատարելու:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին և Հայաստանի հետ նախաձեռնված կարգավորման գործընթացին»։
Add new comment