Submitted by D.Guyumjyan on
դետք

Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է. Իրանի ԳՇ պետ

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ ապրիլի 13-ին Իսրայելի վրա Իրանի պատասխան հարվածից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

«Իրավիճակը տարածաշրջանում փոխվել է իսրայելական կարևորագույն բազաների դեմ Իրանի պատասխան և պատժիչ գործողություններից հետո»,-  ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը նախօրեին կայացած արարողության ժամանակ։

Բաղերին բարձր է գնահատել Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողության իրականացման ժամանակ իրանցի զինվորականների ցուցաբերած ջանքերը։ Նրա խոսքով՝ գործողությունը ռազմավարական հետևանքների է հանգեցրել տարածաշրջանային և միջազգային ասպարեզում։

Հիշեցնենք, որ ապրլի 13-ին Իրանը հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարվածի։ Այս հարվածի հետևանքով զոհվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 ռազմական խորհրդական։

 

Add new comment