Submitted by A.Gevorgyan on
hyuij

Ադրբեջանը և Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Ապրիլի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սուլթան Կամալետդինովի գլխավորած պատվիրակությանը։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ 

Նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը երկու երկրի միջև ռազմական համագործակցության զարգացման համար։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։

Add new comment