Submitted by G.Avetisyan on
785

ՊՆ-ն հաղորդում է Բերքաբերի մոտ սպասվող պայթեցման աշխատանքի մասին

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է այսօր Բերքաբերի մոտ սպասվող պայթեցման աշխատանքի մասին։ «Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։

Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 22-ին, գերատեսչությունը հայտնել էր Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում պայթեցման աշխատանքների իրականացման մասին։

 

Add new comment