default

ՆԱՏՕ-ն ինքնաթիռներ է մոբիլիզացնում Ուկրաինայում ռուսական հարվածների ֆոնին

Ուկրաինային Ռուսաստանի հասցրած հրթիռային հարվածներից հետո «Newsweek»-ը շաբաթ հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանն ակտիվացրել է իր օդուժը: «Մենք զգուշացնում ենք, որ Ուկրաինայի տարածքում տեղակայված օբյեկտների վրա Ռուսաստանի Դաշնության կողմից հեռահար ավիացիոն հարձակումների հերթական ալիքի սկսվելու պատճառով ակտիվացել են լեհական և դաշնակից ինքնաթիռները»,- ուրբաթ «Թվիթերում» գրել է Լեհաստանի RSZ օպերատիվ հրամանատարությունը:

Շաբաթ Լեհաստանի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունն ավարտվել է. «Վտանգի նվազեցման պատճառով լեհական և դաշնակից ավիացիայի գործողությունը մեր օդային տարածքում ավարտվել է, և տեղակայված ուժերն ու ռեսուրսները վերադարձել են ստանդարտ օպերատիվ գործողություններին»:

Add new comment