Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 10-ին

Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ուրբաթ՝ մայիսի 10-ին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ երկրորդ փուլում թափուր մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու։ Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի երկրի 22 ընտրատեղամասում, որտեղ թեկնածուներն ընտրությունների առաջին փուլում չեն կարողացել ստանալ ընտրողների ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%)։

Էսլամին հայտնել է, որ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով 15 նահանգի 22 ընտրատարածքում, այդ թվում՝ Թեհրանում։ Իրանի մայրաքաղաքում թեժ մրցակցություն է սպասվում․ այնտեղ միմյանց դեմ կպայքարեն 32 թեկնածուներ։

Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչը հավելել է, որ էլեկտրոնային քվեատուփերով ընտրատեղամասերում թղթե քվեաթերթիկներ չեն լինելու՝ միևնույն ժամանակ նշելով, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ակնթարթորեն են ստացվելու։

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը կայացել էր մարտի 1-ին։

Add new comment