Ֆրանսիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Բերձորի միջանցքի արգելափակումը։
Կատրին Կոլոնան և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին: Ընդգծվել է Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Պաշտոնյաներն անընդունելի են համարել Արցախի բնակչության շրջանում ներկայիս շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը: Նշվել է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն միավորել են իրենց ջանքերն այս իրավիճակին վերջ դնելու համար:
Քննարկվել է նաև իրավիճակն Ուկրաինայի և Իրանի շուրջ, Կատրին Կոլոնան և Էնթոնի Բլինքենը հայտնել են իրենց աջակցությունը:
Add new comment