Այս տարվա մեկնարկից ի վեր՝ Ադրբեջանն արդեն երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացրել, ինչն ակներև է դարձնում «խաղաղության» իրենց միտումը
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը իր տելեգրամյան ալիքում գրում է. «Մինչ Փաշինյանը Կիրանցում ծեծ ու ջարդ է կազմակերպում, որ Ադրբեջանը գա ու այդ գյուղերում մարդկանց կյանքը դարձնի անտանելի, զուգահեռ իրականության մեջ ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումներն ինտենսիվ մարտական պատրաստության վարժանքներ են անցկացնում։
«Վարժանքների ընթացքում աշխատանքներ են տարվել տարածքում բնական և արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների վերահսկման, խորքից հակառակորդի վրա գրոհելու ուղղությամբ»,-նշված է իրենց ՊՆ հաղորդագրության մեջ։
Այս տարվա մեկնարկից ի վեր՝ Ադրբեջանն արդեն երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացրել, ինչն ակներև է դարձնում «խաղաղության» իրենց միտումը։ Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․․».
Add new comment