Submitted by A.Muradyan on
detq

Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերածվել մեծ պատերազմի․ Ֆիդան

«Պետք է կոչ անենք Իսրայելին ընդունել 1967 թվականի սահմանները։ Ոչ միայն ՀԱՄԱՍ-ը, այլև բոլոր պաղեստինցիները համաձայն են 1967 թվականի սահմաններով պաղեստինյան պետության ստեղծմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունից։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ տարածաշրջանային մրցակիցների՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերածվել մեծ պատերազմի:

«Թեև իրավիճակն առայժմ հանգիստ է թվում, սակայն նման հնարավորություն միշտ էլ կա»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Add new comment