Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ավելի շուտ ստորագրվի. Էրդողան
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber» լրատվական կայքից։
«Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից, և որ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, իսկ տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին այդքան ձգտում է»,- նշված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը` կանխելու միակողմանի ու կանխակալ միջամտությունը դրսից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական տարաձայնությունների գոտու վերածվելը:
Բացի դրանից` կողմերը մտքեր են փոխանակել Գազայի, տարածաշրջանում վերջին իրավիճակի, ինչպես նաև միջազգային հարցերի շուրջ զարգացումների վերաբերյալ:
Add new comment