Submitted by H.Andreasyan on
1

Միանում ենք հանրահավաքում բազմահազար մասնակիցների պահանջին՝ Փաշինյանի պաշտոնանկությանը. Բրիտանահայ համայնքի համակարգող խորհուրդ

Բրիտանահայ համայնքի համակարգող խորհրդի հայտարարությունը

Մենք համակ ուշադրությամբ և մեծ անհանգստությամբ հետևում ենք Մայր հայրենիքում սկսված համաժողովրդական պայքարին, որը առաջնորդում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը։

Դատապարտելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում Հայաստանի իշխանությունների որդեգրած պարտվողական դիրքորոշումը և միակողմանի զիջումները, ինչը լրջագույն վտանգ և սպառնալիք է դարձել Հայաստանի ազգային անվտանգության համար,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.

1. Համոզված ենք որ այդ ողբերգական և կործանարար վիճակի միակ և հիմնական մեղավորը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է։
2. Միանում և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում 2024 թ. մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում բազմահազար մասնակիցների կողմից ընդունված պահանջին, այն է` Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։

ք. Լոնդոն, 09.05.2024

Add new comment