Submitted by H.Andreasyan on
1

ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթով այցելում է համալսարաններ, և ուսանողները միանում են շարժմանը։ Այս պահի դրությամբ Սրբազանին են միացել ԵՊՀ-ի, ՀԱԱՀ-ի, ՀԱՊՀ-ի, Կոնսերվատորիայի ուսանողները։

Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակել ու միացել դասադուլին:

Սրբազանի առաջնորդած շարժումը շարունակելու է այցելել մյուս համալսարաններ։ Նրանք հասել են Կոնսերվատորիա, որտեղ ուսանողները միացել են շարժմանը, տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես հայտարարեց. «Վաղվանից` առավոտը ժամը 10-ից, բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու»։

Այսօր ևս Հանրապետության հրապարակում հանրահավաք է նախատեսված ժամը 18։30-ին։

Add new comment