Էրդողանը խոսել է Հունաստանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ընդունելուց մի քանի ժամ առաջ հունական «Kathimerini» թերթի հետ զրուցել է երկու երկրների երկկողմ հարաբերություններին առնչվող հիմնական հարցերի մասին:
«Մենք՝ Թուրքիան և Հունաստանը, կիսում ենք ոչ միայն նույն աշխարհագրությունը, այլև պատմական հարթություն ունեցող շատ ընդհանուր տարրեր։ Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն չենք, բայց քիչ չէ այն հարցերի թիվը, որոնց վերաբերյալ կարող ենք պայմանավորվել։ Բաց և խիզախորեն խոսելով բոլոր հարցերի մասին միասին՝ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել լուծման ուղղությամբ»,- նշել է նա։
Add new comment