1

Ալիևը հոյակապ գիտի, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի վարած քաղաքականության․ Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ ««Ղարաբաղյան կլանի» գաղտնի ծրագիրը քահանայի հետ կապված․ հեղաշրջման հայտարարություն Հայաստանում, իրավիճակը կրիտիկական է», սա ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկման վերնագիրն է։

Image removed.

 

Ուզում եմ գտնել տարբերություն Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ու Հ1-ի քարոզչության միջև, չեմ գտնում, ցավոք։

Ալիևը հոյակապ գիտի, որ իրավունքը Հայաստանի ձեռքին է, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի վարած քաղաքականության, որ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրել ստացվել է բացառապես ՔՊ-ի շնորհիվ։ Դրա համար էլ իրենց համար կենսական է Փաշինյանի մնալն իշխանության, քանի որ, ինչպես Ալիևն էր նշել, սահմանազատումն ընթանում է իրենց պայմաններով։ Դա ակնհայտ է թե՛ տարվող քաղաքականությունից, թե՛ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավարության կրկնվող թեզերից։

Ցավալի է ամեն անգամ համոզվել քայլերի ու քարոզչության այս սինխրոնիզացիայի մեջ, տեսնել, որ 2018-ին ժողովրդական բացառիկ սեր վայելող անձը գերադասեց դառնալ կոլաբորանտ ու կատարել Ալիևի կամքը, քան զիջել իշխանությունը՝ որպես պարտված ղեկավար․․․

 

Add new comment