Խիստ կարևոր էր, որ սրբազանն ընդգծեց Հայաստանն «ազգ-բանակ»/«ազգ-ամրոց» հայեցակարգով կառուցելու կենսական անհրաժեշտությունը. պատմաբան
Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա հանրահավաքում Բագրատ սրբազանը ընթերցեց ապագա անցումային կառավարության անհետաձգելի անելիքների ծրագրի նախագիծը, որի մեկ հատվածը քաղված էր, փաստորեն, իմ երեկվա գրավոր և բանավոր ներկայացված առաջարկությունների միջից։
Ստորև մեջբերում եմ համապատասխան հատվածը Բագրատ սրբազանի ելույթից.
«Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը.
— անհեթեթ «Ակադեմիական քաղաք» կոչվածը,
— Հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության 2298 որոշումը,
— բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը,
— բազմաթիվ անհասկանալի ծրագրերը` սկսած տրանսպորտային գներից մինչեւ հրեշավոր այլ թանկացումներ»։
Խիստ կարևոր էր նաև, որ սրբազանն ընդգծեց Հայաստանն «ազգ-բանակ»/«ազգ-ամրոց» հայեցակարգով կառուցելու կենսական անհրաժեշտությունը։
Ուրախ եմ, որ ասելիքս հասել է (հասցվել է) ճիշտ հասցեատիրոջը և շնորհակալ եմ Բագրատ սրբազանին այդ կարևոր կետերն ի լուր ամբողջ Հայաստանի հնչեցնելու համար։
Հ.գ. Իմ առաջարկություններում վերը մեջբերված հատվածը «ԽՆԴԻՐ № 4»-ում է, իսկ ազգ-բանակը հիշատակված է «ԽՆԴԻՐ № 3»-ում (համապատասխան հղումները բերված են մեկնաբանությունների դաշտում)»։
Add new comment