Submitted by detq-editor on
դետք

Բաքուն և Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը

Մայիսի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Քննարկվել են համագործակցության հարցեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում։

Նախարարները գոհունակություն են հայտնել Բաքվի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա փուլից՝ նշելով, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական կապերի վրա ու զարգանում են միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների՝ ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա։

Add new comment