Submitted by D.Guyumjyan on
detq

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կայցելեն Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաները մեծ հավանականությամբ առաջիկա օրերին կայցելեն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ներկայումս Իրանն ու գործակալության ներկայացուցիչները աշխատում են ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների խորհրդի նիստից առաջ երկկողմ համագործակցության տեքստի նախագիծը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ 

Հայտնի է, որ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն արդեն սկսել են բանակցությունները տեքստի նախագծի շուրջ այն բանից հետո, երբ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին անցյալ շաբաթ այցելեց Թեհրան:

Այցի ընթացքում Գրոսսին և իրանցի պաշտոնյաները պայմանավորվել են, որ Իրանի և գործակալության միջև 2023 թվականի մարտին ձեռք բերված համաձայնությունը կօգտագործվի որպես փոխադարձ համագործակցության հիմք։

Այցի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։

Add new comment