Submitted by D.Guyumjyan on
detqw

Արցախի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինացի պաշտոնաթող գեներալ

Ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ Կոռնելիու Պիվարիուն հայտարարել է՝ Հայաստանի և Բաքվի Հանրապետության միջև ներկա պայմաններում ընթացող բանակցություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հիմնական գործոն, այդ թվում` Արցախի կարգավիճակի հարցը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին ռումինացի գեներալը գրել է «Eurasia Review»-ում հրապարակված իր հոդվածում։

Պիվարիուն կարևորել է կողմերի միջև համագործակցության ծավալումն ու քաղաքական կամքի առկայությունը։ Ըստ նրա՝ երկու կողմերն էլ կայուն համաձայնության հասնելու համար պետք է հստակ քաղաքական կամք դրսևորեն և կառուցողական համագործակցեն, իսկ ճկունությունն ու փոխզիջումները կարևոր նշանակություն կունենան։

«Բոլոր հիմնական խնդիրների լուծում. բանակցություններում անհրաժեշտ է համակողմանիորեն անդրադառնալ հակամարտության բոլոր ասպեկտներին` ներառյալ Հայաստանի և Բաքվի Հանրապետության սահմաններին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, անվտանգությանն ու հումանիտար խնդիրներին: Ոչ մի թեմա չի կարելի անտեսել։

Վստահություն և թափանցիկություն. կողմերի միջև վստահության ամրապնդումը վճռորոշ նշանակություն կունենա առաջընթացի համար: Վստահության բացակայությունը Երևանի և Բաքվի միջև դարձել է այս հակամարտության որոշիչ տարրը։

Վստահության արժանի միջնորդների ներգրավում. միջազգային միջնորդների, մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությունը կարող է օգնել թեթևացնել երկու կողմերի համար ընդունելի լուծումների որոնումը։

Խաղաղ լուծումները պետք է արդարացիորեն ճանաչեն և ինտեգրեն երկու պետությունների հիմնարար խնդիրներն ու կարիքները: Հաջողությունը մեծապես կախված կլինի երկու կողմերի՝ հակամարտությունների հռետորաբանությունից զերծ մնալու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար կառուցողականորեն աշխատելու պատրաստակամությունից»,- եզրափակել է նա։

Add new comment