Ըստ «The Times»-ի` ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում
Բրիտանական առաջատար թերթերից մեկը՝ «The Times»-ը, պնդում է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկի տանը «Թուրքիայում բազա հիմնելը» վերնագրով փաստաթուղթ է հայտնաբերվել։
Այս մասին գրում է թուրքական «Habertürk» լրատվական կայքը:
Ըստ «The Times»-ի` Իսրայելի գտած փաստաթղթում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը, որը ցանկանում է գաղտնի բազա ստեղծել Թուրքիայում, ծրագրում է «համակարգել հարձակումները Իսրայելի թիրախների դեմ հարևան երկրներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներում»:
Փաստաթուղթը հայտնաբերվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի շտաբի ղեկավար Համզա Աբու Շանաբի տանը։ Փաստաթղթում ասվում է, որ «այլ տարբերակ չկա, քան ջանքեր գործադրել ռազմակայաններ ստեղծելու համար, որոնք կծառայեն որպես հատուկ գործողությունների հենակետ, որը կամրապնդի դիմադրության ուժերը ռազմականորեն, դիվանագիտորեն և բարոյապես»։
«Ուստի մենք խորհուրդ ենք տալիս ստեղծել անվտանգության մի խումբ, որը կարող է ապագայում հետախուզական և ռազմական գործողություններ իրականացնել արտերկրում»,- ասվում է ենթադրաբար հայտնաբերված փաստաթղթում։
Էրդողանը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ ինքն այդ մասին տեղեկություններ չունի:
«Նույնիսկ չեմ լսել մի բան, որը վերաբերում է Կատարի էմիր, հարգարժան շեյխ Թեմիմի կողմից մեր եղբայրների հետ կապված ինչ-որ քայլ անելու մասին: Չեմ էլ կարծում, որ այդպիսի ինչ-որ քայլ կարվի»,- հավելել է նա:
Add new comment