default

Բլինքենը Կիևում է՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր

Այսօր՝ մայիսի 14-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև։ Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Բլինքենը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր։ Պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինային Ամերիկայի տրամադրած ռազմական օգնությունը ռազմաճակատում մեծ դերակատարում է ունենալու։

Վերջին օրերին հյուսիսարևելյան սահմանի երկայնքով ավելի ինտենսիվ հարձակումների ժամանակ ռուսական զորքերը գրավել են շուրջ 100-ից 125 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է առնվազն յոթ գյուղ. դրանց մեծ մասն արդեն լքված էր, այդ շրջանի հազարավոր խաղաղ բնակիչներ փախել են այդ տարածքներից:

Add new comment