Submitted by A.Gevorgyan on
huj

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ

2024 թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Բաքվի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բաքվի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Բաքվի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Բաքվի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովները, 2024 թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները` ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) Բաղանիս Այրում (Բաքու), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (Բաքու), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (Բաքու) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (Բաքու) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Add new comment