Թուրքիայում հեղաշրջում նախապատրաստելու փորձ է կասեցվել
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում հեղափոխական միտումներ են ձևավորվել: Խուզարկություններ են կատարվում երկրի տարածքում, ձերբակալվել են ընդդիմադիր քրդամետ ԺՀԿ անդամներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ լրագրողների, արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Հետախուզության և Արդարադատության նախարարությունների ղեկավարների հետ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան X-ում գրել է. «Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, քաղաքականության և կառավարության դեմ ծրագրվող գործողություններն ու ծուղակները ոչնչացվելու են ամենախիստ ձևով: FETÖ-ի մարտավարությամբ մեր նախագահի և կառավարության դեմ սոցհարթակների աջակցությամբ «խաղ խաղալ» փորձողներին կտապալենք, գետնին կհավասարեցնփնք նրանց խաղերն ու ստեղծած ծուղակները»:
Add new comment