Submitted by D.Guyumjyan on
դետք

ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին զենք մատակարարելու համար

Եվրոպական միությունն ընդլայնել է Իրանի դեմ սահմանափակիչ միջոցները «Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու» և Կարմիր ծովում գործողությունների պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ «Reuters»-ը տեղեկացնում է, որ այս մասին նշվել է ԵՄ խորհրդի հայտարարությունում։

«ԵՄ խորհուրդն ընդլայնել է Իրանի դեմ արգելիչ միջոցները՝ նկատի ունենալով նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ գործողություններում և գործունեությունը Մերձավոր Արևելքում ու Կարմիր ծովում»,- նշվել է հայտարարությունում։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները ներառում են Իրանին հրթիռների բաղադրիչների մատակարարման արտահանման արգելքներ, ինչպես նաև սև ցուցակում իրավաբանական ու ֆիզիկական անձանց ընդգրկումը։

Հիշեցնենք, որ ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Կիևը և վերջինիս արևմտյան դաշնակիցներն Իրանին մեղադրում են ՌԴ-ին սպառազինություն մատակարարելու մեջ։ Իրանական կողմը բազմիցս հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ պատերազմող կողմերին սպառազինություն մատակարարելն անընդունելի է, քանի որ դա նպաստում է պատերազմի երկարաձգմանը։

Add new comment