Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերվել է 42 ական
Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերվել է 42 ական
Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությունը (ANAMA) շաբաթական տեղեկություն է հրապարակել օկուպացված տարածքներում ականազերծման գործողությունների մասին։
ANAMA-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ փետրվարի 6-ից 11-ը Ակնայի, Շուշիի, Բերձորի, Ջրականի և Կովսականի տարածքներում 42 հակատանկային ական և 118 չպայթած զինամթերք են հայտնաբերվել։
Զեկուցվել է, որ ականներից ու պայթուցիկներից մաքրվել է 250 հա հողատարածք։
Add new comment