Բաքվի Հանրապետության և Բելառուսի ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպման հայտարարությունները
Մայիսի 16-ին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու:
Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը։
«Բելառուսը պատրաստ է օգնել ադրբեջանական նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակն արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը»,- նշել է նա։
Իլհամ Ալիևի խոսքով՝ այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան։
«Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև նախանշված աշխատանքների ծավալն ահռելի է»,- հայտարարել է Բաքվի բռնապետը։
Նրա խոսքով՝ «Բելառուսում քաղաքաշինության մեծ փորձ է առկա, կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ագրոավանների շինարարության փորձառություն գոյություն ունի»։
Տեղի է ունեցել նաև ադրբեջանա-բելառուսական փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Add new comment