Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում պաշտոնական արարողության ժամանակ ողջունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber» լրատվական կայքից։
Բեշթեփում ողջույնի արարողությունից հետո Էրդողանը և Կոբախիձեն երկկողմ բանակցություններ են վարել, ինչից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս:
Նշենք, որ վերջին անգամ Վրաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Թուրքիա մեկնել էր 2021 թվականին։
Add new comment