default

Պուտին-Ցզինպին հանդիպման գլխավոր կետերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հինգշաբթի Պեկինում հանդիպել են։ Պետությունների ղեկավարները նախ շփվել են նեղ կազմով, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահների բանակցությունները տևել են գրեթե 2.5 ժամ: Ներկայացնում ենք հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր կետերը՝ ըստ CNN լրատվականի։

• Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Ցզինպինի ստորագրած փաստաթուղթը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակին:

• Չինաստանը Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, և Ուկրաինայում Մոսկվայի պատերազմի պատճառով միջազգային պատժամիջոցների շնորհիվ երկու տնտեսություններն ավելի են մոտեցել միմյանց:

• Նախագահի օգնականի խոսքով՝ սա ծավալուն փաստաթուղթ է՝ ավելի քան 30 էջ, որում «կնշվեն մեր երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը, երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, Ռուսաստանի ու Չինաստանի առաջատար դերն արդար և ժողովրդավարական աշխարհակարգի ձևավորման գործում»:

• Բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։

• Ցզինպինը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքական կարգավորումն ընկալում են որպես ուկրաինական ճգնաժամի լուծման ճիշտ ուղի։

Add new comment