Բագրատ Սրբազանը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրեց հանդիպման մայիսի 18-ին` ժամը 11:00-ին
Բագրատ Սրբազանը բոլոր քաղաքական ուժերին մայիսի 18-ին` ժամը 11:00-ին հրավիրել է հանդիպման՝ հույս հայտնելով, որ մեծ համախմբում կլինի:
Բագրատ Սրբազանը շեշտել է, որ իրենց պայքարը ճշմարտության, հայրենիքի համար է, եւ ինքը հետ չի կանգնի այդ պայքարից. «Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե նույնիսկ մենակ էլ մնամ հրապարակում»:
Նա նշել է, որ առաջիկայում մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին: «Առաջիկա հանրահավաքին կհայտարարեմ հստակ ճանապարհային քարտեզը։ Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Add new comment