Ռ. Էրդողանի և Ի. Կոբախիձեի համատեղ մամուլի ասուլիսում ԹՀ նախագահի ելույթի հիմնական կետերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության հարցերին: Ստորև ներկայացնում ենք ԹՀ նախագահի ելույթի հիմնական կետերը:
- Թուրքիան շարունակելու է դեմ լինել տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողության։ Երկու երկրները կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։
- Երկու երկրների առևտրի ծավալի թիրախը 5 միլիարդ դոլար է։ Վրաց գործընկերոջ հետ քննարկել ենք ահաբեկչական և հանցավոր կազմակերպությունների, հատկապես FETO-ի և PKK-ի դեմ պայքարում առավել արդյունավետ լինելու հարցը։
- Մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ապահովելու, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նորից գործարկվի ամբողջ հզորությամբ։
- Ողջ մարդկությունը պետք է աջակցի ազատության համար մղվող պայքարին, որի համար Պաղեստինի ժողովուրդը ծանր գին է վճարել:
Անկարայում Թուրքիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է:
Add new comment