Արաքս գետի աղտոտվածությունը վերացնելու համար Հայաստանի հետ լավ բանակցություններ ենք վարել․ իրանցի պաշտոնյա
Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Ալի Սալաջեղեհը անդրադարձել է Արաքս գետի աղտոտվածության խնդրին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
«Մենք գետն ամբողջությամբ մշտադիտարկում ենք, և աղտոտվածության մասին արծարծվող լուրերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, այն ունի աղտոտվածություն, բայց դա չի պատճառի այնպիսի վնասներ, որոնք նշվում են»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Արաքս գետի աղտոտվածության վերաբերյալ քննարկվող խնդիրների համատեքստում վերջինս հայտնել է, որ Հայաստանում այս թեմայով արդյունավետ հանդիպում է կայացել։ «Արաքս գետի հետ կապված Հայաստանում շատ լավ հանդիպում տեղի ունեցավ, և մենք հետամուտ ենք գետի աղտոտվածության վերացմանը»,- նշել է նա:
Սալաջեղեհը միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել, որ Հայաստանն ավելի շատ համագործակցի այս հարցում՝ վստահեցնելով, որ կլուծեն առկա խնդիրները։
Add new comment