Մայիսի 18-ը Բերձորի ազատագրման օրն է
1992 թ. մայիսի 15-ին հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Լիսագորը, իսկ մայիսի 17-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը։
Հետապնդելով խուճապահար թշնամուն՝ արցախյան ուժերը մայիսի 18-ին մտան Բերձոր (Լաչին)։ Դրանով իսկ ճեղքվեց շրջափակման օղակը, և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի Հանրապետությանը։ Բերձորի հումանիտար միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Բացվեց «կյանքի ճանապարհը», և Արցախը կապվեց մայր հայրենիքին։ Այս հաղթանակները խթանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացը։ Բերձորը ազատագրվեց 1992-ի մայիսի 18-ին:
Բերձորի ազատագրումը կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի վերջնական ելքը կանխորոշելու գործում:
Այսօր հայկական Բերձորը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։
Մենք հավատում ենք, որ որքան էլ դժվարություններով լի է այդ ճանապարհը, բայց կրկին կարող ենք վերաազատագրել Արցախը՝ տեր կանգնելով մեր բնիկ իրավունքներին և հողերին։
Add new comment