Submitted by detq-editor on
Պակիստանն Ուկրաինային ավելի քան 10․000 հրթիռ է մատակարարել «Grad» MLRS-ի համար

Պակիստանն Ուկրաինային ավելի քան 10․000 հրթիռ է մատակարարել «Grad» MLRS-ի համար

Պակիստանն Ուկրաինային ավելի քան 10․000 հրթիռ է մատակարարել «Grad» MLRS-ի համար

Պակիստանը Կիևին ավելի քան 10 հազար հրթիռ է մատակարարել «Grad» MLRS-ի համար, զինամթերքն Ուկրաինա է հասցվել Գերմանիայի միջոցով, «Դետք»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է «The Economic Times»-ը։

Փետրվարի սկզբին Պակիստանի Կարաչի նավահանգստից ուղարկված զինամթերքը հասել է Գերմանիայի Էմդեն նավահանգիստ՝ Հյուսիսային ծովի ափին: Ավելին՝ MLRS «Grad»-ի համար ավելի քան 10 հազար հրթիռ Լեհաստանով շարժվել է Ուկրաինա։ Անցյալ ամիս Իսլամաբադն Ուկրաինա է մատակարարել մոտ 50 հազար «սովետական ​​տրամաչափի» հրետանային արկ։

Հրատարակության տվյալներով՝ Պակիստանը մտադիր է մեծացնել ուկրաինական բանակի զինամթերքի մատակարարումը Լեհաստանի ու Գերմանիայի տարածքով։ Լեհական Գդանսկի և գերմանական «Emdem» նավահանգիստները գործում են որպես փոխադրման կետեր: Առաքումն իրականացնում է Պակիստանի «Project Shipping» բեռնափոխադրող ընկերությունը: Զինամթերքի հիմնական մասը կազմում են հրետանային արկերը, որոնք արտադրվել են Պակիստանի զենքի գործարանների կողմից:

Հունվարին հնդկական հետախուզությունը պարզեց, որ Պակիստանը մտադիր է հունվարի երկրորդ կեսին 159 բեռնարկղ զինամթերք ուղարկել Ուկրաինա՝ ծովով Կարաչի նավահանգստից մինչև Լեհաստանի Գդանսկ նավահանգիստ: Ի պատասխան տրամադրված օգնության՝ Ուկրաինան ստիպված կլինի արդիականացնել Պակիստանի «Մի-17» ուղղաթիռները Զապորոժիեի «Motor Sich» ձեռնարկությունում։

Add new comment