01

«Ադրբեջանական իշխանությունների հետ ասոցացվող աղբյուրների տեղեկություններով՝ ուղղաթիռը խոցվել է»․ քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական իշխանությունների հետ ասոցացվող աղբյուրներով սոցմեդիայում տեղեկություններ են տարածվում, որ Իրանի նախագահին և նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է ոչ թե եղանակային վատ պայմանների պատճառով, այլ խոցվել է։

Ալիևի հետ հանդիպումից Իսլամական Հանրապետություն վերադարձող նախագահական ուղղաթիռին ուղեկցող մյուս երկու ուղղաթիռները բարեհաջող տեղ են հասել։ Անկախ նրանից, թե հրապարակավ ինչ կհայտարարեն, իսկ առավել հավանական է վթարի մասին պաշտոնական վարկածը, Իրանը և նրա հետ կապված զարգացումները արդեն տեսանելի ապագայում դառնալու են տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղենիշները։ Ամպեր են կուտակվում, ըստ որում՝ անձրևաբեր և կարկտաբեր ամպեր»։

Add new comment