Submitted by detq-editor on
Երևանը չարաշահում է ՄԱԿ-ի մեխանիզմները. Ադրբեջանի ԱԳՆ

Երևանը չարաշահում է ՄԱԿ-ի մեխանիզմները. Ադրբեջանի ԱԳՆ

Երևանը չարաշահում է ՄԱԿ-ի մեխանիզմները. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել ու Հայաստանին մեղադրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների չարաշահման և կեղծ քարոզչություն անելու մեջ։

ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջաննանտեսել է ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակը։

«Հայկական կողմի այս հայտարարությունը մի երկրի կեղծավորության ևս մեկ օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ ոտնահարելով գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, բազմաթիվ ռազմական հանցագործություններ և ջարդեր կատարելով զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Ցավոք, այս նպատակների համար Հայաստանը հիմա չարաշահում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմիններն ու մանդատատերերը, և իրականացնում է կեղծ քարոզչություն»,- ասել է Հաջիզադեն։

Նրա հայտարարել է, թե հայկական կողմը խեղաթյուրված է օգտագործում ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակը՝ ուղղված Ադրբեջանին։

«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հետաքննում է ռազմական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների խախտման վերաբերյալ որոշ մեղադրանքներ և պատասխանում է համապատասխան հարցումներին իր միջազգային պարտավորությունների շրջանակում»,- նշել է Հաջիզադեն։

Add new comment