Submitted by D.Guyumjyan on
դետք

Պուտինը ցավակցել է Ռայիսիի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահը Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը ցավակցել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ Պուտինի ցավակցական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Խնդրում եմ ընդունեք խորին ցավակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած ահռելի ողբերգության՝ ավիավթարի կապակցությամբ, որը խլեց նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի, ինչպես նաև Ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը»,- ասվում է հեռագրում։

Ռուսաստանի նախագահը շեշտել է՝ հավերժ կպահի իր իրանցի գործընկերոջ վառ հիշատակը։

«Ես հնարավորություն եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ և հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշատակը: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Նրանց և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգեկան տոկունություն նման ծանր, անդառնալի կորստի պայմաններում։

Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որի ամբողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն: Նա իրավամբ վայելում էր իր հայրենակիցների բարձր հարգանքը և արտերկրում նշանակալի հեղինակություն ուներ: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անձնական անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում և մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար»,- ասված է հեռագրում։

Add new comment