Submitted by H.Andreasyan on
0112

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները․ ՊՆ

Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հաղորդագրությունում ասվում է, որ նախանշվել են ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։

Add new comment