Submitted by H.Andreasyan on

Երևանը և Բաքուն ընտրել են հստակ քարտեզ, որի տակ կա իրավական հիմք. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև Տավուշի մարզի ու Ղազախի  շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման կետ, դրել ենք ինչ-որ սկզբունքներ, որոնք հետագայում օգտագործվելու են սահմանը վերարտադրելու համար»,- նշել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանը և Բաքվի Հանրապետությունը (խմբ.) ընտրել են հստակ քարտեզ, որի  տակ կա իրավական հիմք՝ հաստատված և՛ Բաքվի Հանրապետության (խմբ.), և՛ Հայաստանի կողմից։

«Հայաստանի Հանրապետության սահմանն այն սահմանն է, որով Հայաստանի Հանրապետությունն անկախացել է։ Այստեղ վերադառնում ենք Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և մնացած հանրապետությունները, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, այդ թվում՝ Բաքվի Հանրապետությունը (խմբ.), իրենց վարչական շրջաններով դառնում են անկախ։

Այդ կտորով հիմքեր դրեցինք և սկզբունքներ ձեռք բերեցինք, որոնք երկկողմանի ընդունելի են, և այդ սկզբունքների հիման վրա մենք արեցինք սահմանազատում, որը լավ օրինակ է և աշխարհի բոլոր երկրների կողմից ընդունվեց»,- ասել է նա։

Add new comment