Ռայիսիի ուղղաթիռում ազդանշանային համակարգ չի եղել․ Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Իրանին՝ անդրադառնալով ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուսների մահվան դեպքին։
«Իրանը գտնվում է ծովային և օդային որոնողական ու փրկարարական աշխատանքների մեր պատասխանատվության դաշտում։ Մենք նաև հետևում ենք օդային և ծովային բոլոր մեքենաների ազդանշաններին։ Առաջին փուլում մենք հետևել ենք, թե արդյոք ուղղաթիռը ազդանշան է տվել։ Մենք անմիջապես կապ հաստատեցինք իրանական կողմի հետ։ Նրանք էլ կապվեցին մեզ հետ, բայց, ցավոք, պարզվեց, որ ազդանշանային համակարգը հավանաբար անջատված է եղել, կամ ուղղաթիռը չի ունեցել այդ ազդանշանային համակարգը։ Այդ ազդանշանները հաստատ մեզ մոտ կիջնեին (կերևային), բայց չեն ընկել և չեն երևացել»,- նշել է Ուրալօղլուն։
Հարցին, թե միջադեպում մահափորձի հավանականություն կա՞, Ուրալօղլուն ասել է, որ դեռ վաղ է այս հարցի շուրջ մեկնաբանություն տալը, քանի որ սկզբում նշվել է՝ ավիավթարը դժբախտ պատահար էր մառախլապատ եղանակի պատճառով։
Add new comment