Submitted by A.Gevorgyan on
ju

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» պայմանագրին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Նա խոսել է 4 գյուղերի՝ Բաքվի Հանրապետությանը վերադարձի ու մայիսի 11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունների ընթացքում ձեռք բերված դրական զարգացումների մասին։

Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել Բաքվին այդ գործընթացներում, ապա ասել. «Եթե Բաքվի և Հայաստանի միջև վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը, դա դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»։

Թուրքիան շարունակում է աջակցել և նշել, որ ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ 

Add new comment