Թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է Փաշինյանի հայտարարության շնորհիվ. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը:
Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:
Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:
Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը: Փոխելու համար այս ապագան կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին Հանրապետության հրապարակում»:
Add new comment