Ղազախի շրջանի 4 գյուղերը վերադարձվել են Բաքվին․ Մուստաֆաև
Հայաստանի և Բաքվի Հանրապետության (խմբ.) միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12.7 կմ երկարությամբ սահմանագիծը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Բաքվի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Բաքվի Հանրապետության (խմբ.) Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6.5 կմ քառակուսի) վերադարձվել են։
Մուստաֆաևը հավելել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։
Add new comment