Submitted by D.Guyumjyan on
deta

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների տարաձայնությունները

Գերմանիայի և Բաքվի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքն ու Ջեյհուն Բայրամովը ուրբաթ կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։

Ըստ Բաքվի Հանրապետության արտգործնախարարության մամուլի ծառայության` նախարարները քննարկել են Բաքվի և Բեռլինի միջև ներկայիս հարաբերություններն ու հեռանկարները, Հարավային Կովկասի իրավիճակը, ինչպես նաև խաղաղության գործընթացը Բաքվի և Հայաստանի միջև։

Հաղորդվում է, որ Բայրամովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է հայտնել Բերբոքին։

«Բայրամովը և Բերբոքը քննարկել են տարաձայնությունները խաղաղության գործընթացի շրջանակում՝ ընդգծելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Նախարարներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանազատման հարցին, որի շրջանակում Հայաստանը Բաքվի վերահսկողությանը վերադարձրեց 4 գյուղեր»,- նշված է հաղորդագրությունում։

 

Add new comment